Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Տեր-Պետրոսյանը Րաֆֆիին պատասխանում է Սերժ Սարգսյանի խոսքով

Տեր-Պետրոսյանը Րաֆֆիին պատասխանում է Սերժ Սարգսյանի խոսքով
13.04.2013 | 19:47

«Հիմա շատ մոդայիկ է դարձել Սերժ Սարգսյանի խոսքը. Միանայի, որ ի՞նչ անեինք: Իմ մանկության երազանքը չի եղել Վովայի հետ աղոթելը»,-ՀԱԿ համագումարի ընթացքում, անդրադառնալով Րաֆֆի Հովհաննիսյանի շարժմանը չմիանալու հարցին, հայտարարեց Լևոն Տեր-Պետրոսյանը, միաժամանակ հավելելով, որ հանրահավաքի մասնակիցների մեծ մասը ՀԱԿ ակտիվիստներ են եղել: Վստահեցնելով, որ Րաֆֆի Հովհաննիսյանը հաղթել է, առաջին նախագահը փաստել է. «Րաֆֆիի մասին որևէ բացասական բան չէի ցանկանա ասել կամ հեգնական գնահատական տալ: Չի կարելի, երբ մեկը բարիկադների վրա է, այդպիսի դիտողություններ անել: Բայց երբ ասում են`ինչո՞ւ չեք միանում, փաստենք, որ միակ ուժն ենք, որ արտահայտվել ենք, որ Րաֆֆին է հաղթողը: Սա ամենամեծ աջակցությունն էր, որ մի ընդդիմադիր կուսակցություն կարող էր անել մեկ այլ ընդդիմադիր ուժի»:
ԲՀԿ-ի հետ համագործակցության թեման ևս չի շրջանցել Տեր-Պետրոսյանը: «Մեզ սվիններով ընդունեցին, թե ինչպես կարելի է համագործակցել ԲՀԿ-ի հետ: Բայց ի՞նչ վատ բան կար դրա մեջ: Մենք այսօր ավազակապետական իշխանությունից պոկեցինք մեկին, վաղը` մյուսին»,-նկատեց ՀԱԿ կուսակցության ղեկավարը` հիշեցնելով Խաչատրուր Սուքիասյանի «գլխին եկածը»: «Նույն ճանապարն ընտրել է Գագիկ Ծառուկյանը, որը փորձում է պոկվել իշխանությունից, նրա բոլոր քայլերը դա են ցույց տալիս: Դուրս եկավ կոալիցիայից, նախագահական ընտրություններում չսատարեց Սերժ Սարգսյանին, խորհրդարանականին առանձին մասնակցեց, չմասնակցեց երդման արարողությանը: Այսօր էլ պատրաստ է ավագանու ընտրություններում ճակատ տալ: Ինչպե՞ս կարելի է վանել մեկին, որը պայքարում է չարիքի դեմ»,-վերլուծել է Տեր-Պետրոսյանը:
Ի դեպ, ՀԱԿ համագումարին ներկա էին ՀՅԴ-ից Արմեն Ռուստամյանը, ԲՀԿ-ից՝ Ստեփան Մարգարյանը:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3315

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ